Ժամանակահատված՝ նոյեմբերի 1-30։

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):

Խնդիրները՝

  • Անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
  • Հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում (բլոգավարություն)
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Լրագրողական հմտությունների զարգացում
  • Տեղեկատվական բնույթի տեքստի ընթերցանության ու քննարկման կարողությունների զարգացում:

  • Ուսումնական ճամփորդություններ
    Աշնանային թափառումներ Ջրվեժ անտառապարկում
    Աշնանային բերքահավաք
  • Ո՞վ է Աշոտ Բլեյանը
    Նոյեմբերի 7
    Զրույց-քննարկում, ճանաչում
  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
    Նոյեմբերի 10
    Զրույց-քննարկում, ճանաչում
  • Ի՞նչ կփոխեի դպրոցում
    Նոյեմբերի …
    Ռադիո թողարկում
    ԺՊՏԵՐԵՍԻԿ ՌԱԴԻՈ 
  • Հարթակում ծնողն է
    Նոյեմբերի ․․․
  • Իմ դպրոցի սիրելի վայրերը
    Նոյեմբերի 18-19
    Կոլաժների ստեղծում
  • Ընտանեկան հարցազրույց
    Տեսապատումների հրապարակումը՝ մինչ նոյեմբերի 27
    Ինչու՞ մեր ընտանիքն ընտրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

Գործունեության կազմակերպում

Թթուդրեք տատիկի հետ
Նոյեմբերի 10
Ամփոփումը

  • Նախապատրաստում (գնացուցակի կազմում, առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ, հանելուկներ, ասիկներ, խնդրագրքերի ստեղծում)
  • Իրականացում (տոնական երգ ու պար, բանջարեղենային կերպարներ, աղաջրի պատրաստում)
  • Ամփոփում (ռոդարիական հնարքների միջոցով առածանիի, պատմությունների, շուտասելուկների հորինում)

Հարիսայի ծես
Նոյեմբերի 26
Ափոփումը

Կրթական նորամուտներ, կրթական փոխանակումներ, ցուցահանդեսներ, ֆոտոցուցադրություններ, համերգներ, թատերական ներկայացումներ

  • Երգում ենք Կոմիտաս
  • Դաշնամուրային համերգ

Մարզատոներ, ֆլեշմոբեր

Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ:

Մեդիամիջավայրը՝ դասարանական, սովորողի բլոգ, ենթակայք, կայք:

Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ, նյութեր և այլն ։

Ամփոփումը՝ սովորողների անհատական բլոգներում, դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։